Միջազգային պայմանագրերի մասին օրենքում լրացումներ կատարելու որոշումից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, «Հանրապետական» խմբակցության քարտուղար էԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «Ազատամտության» թղթակցի հարցազրույցում մեկնաբանեց Հայաստան-Թուրքիա գործընթացի ներկա իրավիճակը և անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին:
Դուք գիտեի՞ք, որ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է: Ես էլ չգիտեի, բայց երեկ իմացա, որովհետև այդպես է ասում Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, որովհետև այդպիսին են «Amnestia international» միջազգային կազմակերպության չափորոշիչները: Դրանց համաձայն, նա այնքանով է քաղբանտարկյալ, որքանով քաղբանտարկյալ էին Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Պետրոս Մակեյանը, Վարդան Հարությունյանը, Վարդգես Գասպարին, Դավիթ Մաթևոսյանը և բոլոր նրանք, ովքեր իրենց համարում էին այդպիսին:
«2009 թվականին մենք ականատես եղանք նրան, որ մեծ անջրպետ կա խոսքի և իրականության միջև: Այդ անջրպետը թուլացնում է Հայաստանի դիրքերը»: Այս դարակազմիկ մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան Երրորդ Հանրապետության ամենաերկարակյաց արտգործնախարար, Հայոց մեջ կոմպլեմենտարիզմի սկզբնավորող ու նախակարապետ, հայկական արմատներով, ամերիկյան կրթությամբ, եվրոպական կողմնորոշմամբ Վարդան Օսկանյանը:
Ցանկացած գործում հաջողության հասնելու համար նախ պետք է հստակ դրվեն խնդիրները և սահմանվեն դրանց իրականացման միջոցները:
Ազգային ծավալի քարոզչական պատերազմը շահում են ոչ թե թողարկվող թերթերի, հաղորդումներ սփռող հեռուստակայանների թվով, այլ պետական ռազմավարության միասնական ծրագրով, որի տարածումն էլ զանգվածային գիտակցության մեջ իրագործում են «թղթե և էլեկտրոնային» ԶԼՄ-ները:
Հայաստանի խորհրդարանը, որ նախորդ տարիներին կառավարության կցորդն էր, կարծես դառնում է իրական մրցակիցը: Եթե նախկինում պատգամավորները` հատկապես կոալիցիան ներկայացնող, փորձում էին գործադիրին հաճելի և նախօրոք պատրաստված հարցեր ուղղել, ապա այժմ որոշ պատգամավորներ խախտում են ձևավորված «ավանդույթը», լուրջ տհաճություններ պատճառելով կառավարությանը և նրա առանձին անդամների:
Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հաջողվեց հաճելիորեն զարմացնել բոլորիս, երբ հայտարարեց, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամը ավարտվել է և դրանից դուրս ենք եկել պատվով: Նախարարին այդպես խանդավառվելու հիմք էր տվել Ազգային վիճակագրական ծառայությունը, որի տվյալներով հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաջողվել է 2,4 տոկոսի աճ արձանագրել:
Խորհրդարանական հերթական ընտրություններին դեռ երկու տարի կա, սակայն քաղաքական առավել հեռատես կուսակցություններն արդեն այսօր նախընտրական արշավ են սկսել: ՕԵԿ նախընտրական քարոզչությունը 1997 թվականից ամենևին չի փոխվել. նույն բառապաշարը, նույն մտահոգությունը երկրի ու ժողովրդի, տաքսիստի ու գյուղացու, նպաստառուի և գործազուրկի նկատմամբ: Փարիզում գտնվելու պատճառով, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, դժբախտաբար, չի կարողանում այս օրերին անձամբ այցելել մարզեր և տեղում ծանոթանալ խնդիրներին, բայց նա էլ զբաղված է մեր ազգային անվտանգության ամրապնդմամբ, ինչը, անկասկած, պակաս կարևոր գործ չէ:
Մարատ Սարգսյանին Երևանում չեն ճանաչում կամ գրեթե չեն ճանաչում: Նա դեռևս 1993 թվականին է մեկնել Հայաստանից: Կիրովականում ծնված Մարատը 10 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսամագնիտոֆոն տեսավ, որը կանխորոշեց նրա ճակատագիրը: Ֆիլմը պտտելը, կադրը կանգնեցնելը, նույնը հետ պտտել ու նորից նայելը Մարատին հրաշքի պես մի բան էր թվում: Հրաշք, որը կոչվում էր կինո և օրեցօր վերածվում էր «հիվանդության»: Հայտնի չէ, թե ինչպես սա կշարունակվեր, եթե հորեղբայրը Կիրովականում չբացեր «Ինտերկապ» մասնավոր հեռուստատեսությունը: 12-ամյա Մարատն այստեղ գործի է անցնում, զուգահեռ սովորելով օպերատորի աշխատանքը:
Ի՞նչ է նշանակում` նախարարության պաշտոնական կայք, այսինքն` այստեղ զետեղված ամեն ինչի տերը, պատասխանատուն գերատեսչությունն է, ամեն ինչ համապատասխանում է նրա պաշտոնական դիրքորոշմանը և ամեն ինչի հետ համամիտ է: Հիմա փորձենք վերլուծել, թե ինչն ինչոց է: